Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայտնի լրագրող, ԱՄՆ-ում բնակվող Գոհար Վեզիրյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք:
Դա անում են 1, 15, 20 ու 30 տարի առաջ ԱՄՆ եկածները:
Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին: Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել:
Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների:
Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են:
էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու»:
Լուսանկարները՝ Անիթա Մուրադյանի