Արարատյան Հայրապետական թեմն առանց տարիքային սահմանափակման քայլերթ և համերգ կկազմակերպի Ս. Սարգսի տոնի առթիվ
Սիրո և երիտասարդության տոնի առթիվ փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմն՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում է բոլորին մեծ շուքով նշելու Սուրբ Սարգսի տոնը, որպեսզի Երևանը զարդարվի սիրո հայկական երանգներով: Այսմասին տեղեկացնում է [url=https://web.facebook.com/Qahana.am/posts/1169730019801818?_rdr]qahana.am[/url]-ի ֆեյսբուքյան էջը։
Ժամը 14.30-ին՝ Ս. Պատարագի ավարտին, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ միացեք ավանդական խաչերթին՝ դեպի սիրահարների պուրակ:
Ժամը 15.30-ին այստեղ տեղի կունենա ավանդական մեծ տոնական համերգ: Չմոռանաք ձեր սիրելի մարդկանց ասել ամենակարևորը՝ «Սիրում եմ»:
Սուրբ Սարգսի տոնակատարությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Կարգախոսը՝«Սիրո ուժն է անհաղթ»