211652_close_icon
views-count715 դիտում article-date 16:50 17-02-2025

Եթե օկուպացիոն ռեժիմին չծառայող քաղաքական բոլոր ուժերը ռեսուրսները չմիավորեն, ապա նզովյալը կրկին լեգիտիմացնելու է իր արդեն գործած և դեռ մեր գլխին գալիք հանցագործությունները. Կարեն Վրթանեսյան

Քոչարյանի խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Եթե օկուպացիոն ռեժիմին չծառայող քաղաքական բոլոր ուժերը ռեսուրսները չմիավորեն, ապա նզովյալը կրկին լեգիտիմացնելու է իր և՛ արդեն գործած հանցագործությունները, և դեռ մեր գլխին գալիք հանցագործությունները:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարեց, որ գնալու է ընտրությունների և որ ընդդիմության միավորումը «իռացիոնալ քայլ է»։

Իր խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր