211652_close_icon

Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել

views-count3822 դիտում article-date 08:58 29-09-2020
Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարներ Դոմինիկ Ռաաբը եւ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման կոչ են արել։ Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը հրապարակվել է Ֆորին օֆիսի կայքում։ «Կանադան եւ Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ամբողջ երկայնքով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկություններով։ Խոր մտահոգություն են հարուցում բնակավայրերի գնդակոծությունների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները։ Մենք ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, հրադադարի մասին համաձայնագրին հետեւելու եւ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու կոչ ենք անում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։ Երկու երկրների նախարարները նաեւ շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնության չկիրառման սկզբունքի վրա եւ ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հաստատված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը։ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ լիովին աջակցում ենք [խմբի] համանախագահների երեկվա հայտարարությունը»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր