11358 դիտում
16:50 28-09-2020
Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա
Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Cumhuriyet թերթը: Նշված Է, որ Էր Ռիադը ճնշում Է գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որպեսզի դրանք առեւտուր չանեն Անկարայի հետ: Սաուդյան Արաբիան խոստացել Է տուգանք դնել ցանկացած ընկերության վրա, որը կանտեսի հրամանը: Բացի դրանից, արաբական երկրի իշխանություններն իբր բնակչությանը համոզում են հետ կանգնել Թուրքիա կատարելիք ուղեւրությունների մտքից:
Նշված Է, որ այդ միջոցներն ուժեղագույն հարված կլինեն Թուրքիայի՝ առանց այն Էլ թուլացած տնտեսությանը. արաբական երկիր արտահանումը հարյուր միլիոնավոր դոլարներ Է բերում:
«Միլիտարիստ»-ի Telegram-ալիքը ենթադրում Է, Էր Ռիադի միջոցները դարձել են Լեռնային Ղարաբաղում Անկարայի գործողությունների պատասխանը: Անցյալ տարի սաուդացիները նաեւ բռնարգելք Էին դրել որոշ թուրքական ապրանքների, այդ թվում տեքստիլի եւ շուտ փչացող մթերքների վրա՝ քաղաքականության հետ կապված պատճառներով, նշում Է Cumhuriyet-ը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թուրքիան պատրաստ Է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ:
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
1287 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
2149 դիտում
15:11 31-03-2022
Ավստրալիան 35% մաքսատուրք է սահմանում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող բոլոր ապրանքների վրա
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»