Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. սա լայնամասշտաբ սադրանք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան նախապես պլանավորված է եղել: Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր [url=https://twitter.com/NikolPashinyan]միկրոբլոգում[/url]:
«Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ: