211652_close_icon
views-count28096 դիտում article-date 10:00 27-09-2020

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իրենց մարտական ուղղաթիռի խոցումը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թարթառի հատվածում խոցվել է իրենց մարտական ուղղաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,- գրել է նա։ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները։ #հաղթելուենք

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Суббота, 26 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր