4689 դիտում
15:25 14-11-2014
ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը այն մասին, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցումը
Միջազգային կազմակերպություններն ու մեր գերատեսչություններն արդեն համապատասխան արձագանքել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի հետ կատարվածին: Ավելին՝ հայկական ռազմական ուղղաթիռը խոցվել է հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա: Այս մասին այսօր «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այս պահին դեռեւս հնարավոր չէ մոտենալ այդ տարածքին՝ հավելելով, որ հայկական ռազմական ուղղաթիռը խփվել է հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր էր կանխել այդ ողբերգությունը, Մովսես Հակոբյանը պատասխանել է, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Սակայն պետք է հաշվի առնել, թե ով է մեր հակառակորդը: Եթե հակառակորդն ունենար տրամաբանություն եւ պատասխանատվություն, ապա այդ քայլին չէր դիմի, քանի որ ուղղաթիռը մասնակցել է ուսումնամարզական զորավարժության»,- ավելացրել է նա:
Նմանատիպ նյութեր
21829 դիտում
12:34 22-11-2014
ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման մասին
952 դիտում
14:33 13-11-2014
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից
9392 դիտում
11:57 14-11-2014
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետը՝ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին
Այս բաժնից
412 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1012 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
685 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել