6995 դիտում
10:13 24-09-2020
ՌԴ-ից ՀՀ իշխանությանն ասել են, որ ծխախոտի վերաբերյալ օրենքն այդ տեսքով անթույլատրելի է․ ԱԺ-ում որոշել են արագ և անաղմուկ փոխել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է քննարկվելու խորհրդարանում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին: Օրերս 1or.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել էր, որ դեռ նախագիծ չկա, պարզապես պատգամավորները օրենքի հետ կապված քննարկումներ են իրականացնում: «Խոսքը ոչ թե նոր օրենքի մասին է, այլ ընդունված օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու»,- ասել է Թունյանը՝ հավելելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի մինչև այս տարեվերջ:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ընդունված օրենքը, որը նաև Հայաստանում լուրջ դժգոհությունների առիթ դարձավ, տարակուսանքի տեղիք է տվել ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղից Հայաստանի իշխանություններին հստակ ասել են, որ նման օրենքն այն տեսքով, ինչպես ընդունվել է, պարզապես անթույլատրելի է և հնարավորինս արագ պետք է փոխել: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ-ում որոշել են նշյալ պահանջը կատարել «լուռումունջ», անաղմուկ, սակայն չի ստացվել:
Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այս իշխանությունները պարբերաբար կատարում են քայլեր, ընդունում են որոշումներ և օրենքներ՝ առանց նախօրոք հաշվի առնելու հետևանքները, առանց լսելու մասնագիտական կարծիքները, ինչպես նաև գործընկեր երկրների տեսակետները, իսկ հետո ստիպված «հետողորմյա» են անում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
874 դիտում
08:01 18-04-2024
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
2292 դիտում
09:33 24-08-2021
Հին ու մերժված ավանդույթները շարունակվում են. որ օրենքն են ուզում փոխել. «Ժողովուրդ»
18866 դիտում
20:58 30-12-2018
Թաթայի անաղմուկ օգնությունը՝ գյումրեցի անապահովներին. Aravot.am
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»