1788 դիտում
16:36 22-09-2020
Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան
ՀՀ ազգային ժողվի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Արցախի հիմնախնդրի հարցով անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմայններում, երբ մի կողմը՝ Ադրբեջանը, անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ և նախապայմաններ է դնում:
«[url=https://armenpress.am/arm/news/1028404.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին ապակառուցողական հայտարարության վերաբերյալ հարցին:
«Վերջերս Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս արտգործնախարարի, մեր դիրքորոշումները հստակ ներկայացրել է: Մենք չենք ապակառուցողական կողմը: Մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը: Եվ, կարծում եմ, առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա և որ կողմն է փորձում տապալել բանակցային գործընթացը»,- ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ: «Եվ մեր դիրքորոշումը շատ տրամաբանական է: Անհնար է նստել, առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկը նախ անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ և նախապես պայմաններ է դնում: Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ դա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները:
Անրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած բանաձևին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստան, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ Ռուբինյանն ասաց՝ հայտնի է, որ աշխարհում ցանկացած հակամարտություն, որ պետք է լուծվի, պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ: «Եթե ժողովուրդներից մեկը համաձայն չէ, այդ հակամարտությունն առնվազն տևական լուծում չի ունենալու: Կա երկու տարբերակ. կամ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին իրականությունից կտրված հայտարարություն էր արել՝ նշելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին, և որ իրենք հրաժարվում են բանակցություններից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1027 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1291 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ