211652_close_icon
views-count1899 դիտում article-date 22:42 21-09-2020

Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար: Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Այսպիսով, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։ Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

#Հումանիտարառաքելություն Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված...

Опубликовано Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Понедельник, 21 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր