2358 դիտում
09:13 17-09-2020
Նոր մահակ՝ համայնքապետերի գլխին. կառավարությունը փոփոխություն է առաջարկում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքում և ավելացնել այսպիսի դրույթ. «Դատարանը քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի միջնորդության հիման վրա, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով` նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Օրինակ՝ գործող օրենքով հանրային ծառայող համարվող համայնքապետերը դատաքննության ամբողջ ընթացքում շարունակում էին մնալ իրենց պաշտոնին և պաշտոնազրկվում էին միայն մեղադրական դատավճռից հետո»:
Օրենքի այս փոփոխությամբ միայն քրեական գործի հարուցումը բավարար է, որ դատավորը համայնքապետին զրկի իր լիազորություններից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
22:49 19-11-2024
Իշխանությունը նոր մահակ է ստեղծել հարկ վճարող հերոս քաղաքացու գլխին․ Անդրանիկ Հարությունով. armlur.am
3997 դիտում
10:27 25-02-2021
650.000 դրամի ՀԴՄ-մահակ՝ քաղաքացիների գլխին. «168 ժամ»
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են