3970 դիտում
10:27 25-02-2021
650.000 դրամի ՀԴՄ-մահակ՝ քաղաքացիների գլխին. «168 ժամ»
168.am-ը գրում է. «Ինչպես և օրեր առաջ հրապարակմամբ մենք կանխատեսել էինք, գործող իշխանության գրպանային Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 19-ին Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հարկային օրենսգրքի դրույթները, որով սահմանադրական կնիք դրեց Փաշինյանի կառավարության՝ որպես բարեփոխում հրամցվող, սակայն իրականության մեջ՝ ՀԴՄ կտրոնների տեռորիստական քաղաքականության վրա։ Ուստի, բոլոր այն քաղաքացիները, որոնք քվեարկել են օրվա իշխանությունների օգտին և զբաղվում են սննդի ոլորտի բիզնեսով, թող չբողոքեն ու հլու-հնազանդ վճարեն 650.000 ՀԴՄ կտրոն չխփելու համար։
Անշուշտ, այդ որոշման համար Փաշինյանը կշոյի ՍԴ-ում յուր վստահված անձ Վահե Գրիգորյանին և կատարածու Արման Դիլանյանին։ Այս զույգն իր հանձնարարությունը, թեկուզ մեծագույն դժվարությամբ (անգամ նախապես նշանակված փետրվարի 16-ի նիստը հետաձգելով, գործով զեկուցող փոխելով), բայց կատարել է՝ պարտադրված ՍԴ որոշումն ընդունվել է բավարար նվազագույն ձայներով։
ՍԴ 5 հլու դատավոր կողմ են քվեարկել, իսկ 4 դատավոր, հարգելով իրենց առաքելությունը, մասնագիտական գիտելիքները՝ դրան դեմ են քվեարկել։ Հինգ դեմ քվեարկած դատավորներից առնվազն երկուսը մինչև վերջին պահը տատանվել են կողմ, թե դեմ քվեարկելու հարցում։
Մեզ չհաջողվեց պարզել կողմ և դեմ քվեարկածների անունները, սակայն հայտնի դարձավ, որ դեմ քվեարկածներից մի քանիսը հատուկ կարծիք են ներկայացնելու, ինչը, ասում են, աննախադեպ է մեկ որոշման կապակցությամբ, բայց շատ խոսուն վկայություն՝ ՍԴ որոշման՝ Կառավարության շենքից թելադրված լինելու մասին։
Ուշագրավ է այն, որ հիմնական զեկուցողը ևս ներկայացրել էր այդ աննախադեպ ու անհամաչափ ու խտրական տուգանքը հակասահմանադրական ճանաչելու որոշման նախագիծ, սակայն ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սկզբում հորդորել էր զեկուցողին երկու նախագիծ ներկայացնել, որոնցից մեկով այն ճանաչվում էր սահմանադրական, մյուսով՝ հակասահմանադրական, բնականաբար, սահմանադրական ճանաչող նախագծի հեղինակը զեկուցողը չէր, այլ հենց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնողը։ Ավելին` այս գործով խորհրդակցական սենյակում հիմնական զեկուցող է փոխվում՝ Խաչատրյանին փոխարինում է Վաղարշյանը։
Հիշյալ որոշումը հրապարակված է ՍԴ կայքում։ Արդեն բազմաթիվ տնտեսվարողներից, նրանց իրավաբան ներկայացուցիչներից ստանում ենք ահազանգեր, ովքեր զարմացած և զայրացած են նման մակարդակի որոշումից, անարդարությունից, ցածր որակից, իրական կյանքից հեռու տեսական դեգերումներից, անգամ այն որոշում անվանելը զավեշտ են համարում, բնութագրում են՝ որպես նիկոլական շտամպով կատարողական թերթիկ, որով շարունակվելու է տնտեսվարողներին հարկադրել վճարել աննախադեպ ու անհամաչափ տուգանքներ, մնալ ոչնչացող տնտեսության փլատակների տակ։
Այնպիսի տպավորություն է, ասես այն գրված է որևէ մասնագիտական կրթություն չունեցող, «մեծն սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի ձեռամբ…
Նախորդ հրապարակման մեջ նշել էինք նաև, որ ՍԴ-ն նույն հարցով առանձին, ապրիլի 27-ին, քննելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումը, և, որ փետրվարի որոշումը կայացվում է այդ դիմումի ելքը կանխորոշելու համար։
Մենք հետևողական կլինենք և կներկայացնենք նաև դրա ընթացքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1915 դիտում
12:09 28-06-2019
5 օրում 723․000 դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին, նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք
20089 դիտում
13:23 31-07-2018
Ոստիկանության հերթական բացահայտումը. 31․000․000 դրամի վնաս պետության և քաղաքացիների օրինական շահերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը