Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «[url=https://armenpress.am/arm/news/1027721.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանն ընտրվեց ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկության արդյունքում:
132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 100-ը, «կողմ» է քվեարկել 96 պատգամավոր, «դեմ»՝ 4:
Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր հենց Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: