211652_close_icon
views-count1285 դիտում article-date 18:17 21-08-2026

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը:

Փակ քվեարկության համաձայն՝ Լիանա Մանուկյանը ստացավ 57 կողմ, 39 դեմ ձայն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:

 

Նմանատիպ նյութեր