Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota Camry-ն և «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող Niva-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար  է  տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ  բախվել են Toyota Camry և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաները  վերածվել են մետաղե ջարդոնի: 
Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվեկշռում: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


