slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախում կազմակերպվել է «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկում
211652_close_icon

Արցախում կազմակերպվել է «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկում

views-count1426 դիտում article-date 15:15 04-09-2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է քննարկում՝ «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով: Հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Քննարկմանը թեմայի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը: Վերջինս ներկայացրել է կրթության նոր չափորոշիչների աշխատանքային փաթեթը՝ նշելով, որ առաջարկվող չափորոշիչների հիմքում ազգային ռազմավարական ծրագիրն է: «Չեմ փաստի, որ ծրագիրը և չափորոշիչը բացարձակ համաձայնեցված են միմիյանց. իհարկե, կան խոտաններ, ինչը նորմալ է, քանի որ մենք չենք կարող բոլոր խնդիրները ամբողջական տեսնել և հավաքագրել»,- նշել է Սոֆիա Հովսեփյանը: Ներկաները հանդես են եկել ելույթներով, առաջադրել չափորոշիչներին և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր և ներկայացրել առաջարկություններ: Քննարկմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների նման ձևաչափով հանդիպումները, ինչը թույլ կտա հետագայում ընդունել ավելի համընդգրկուն որոշումներ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունները, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության պատասխանատուներ և Ստեփանակերտի դպրոցների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:

Նմանատիպ նյութեր