211652_close_icon
views-count1694 դիտում article-date 10:47 04-09-2020

Եվրոպան Ռուսաստանից արդար հետաքննություն է պահանջում Նավալիին թունավորելու գործով․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու գործի քննությունը Ռուսաստանի պատասխանատվության տակ է,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5569888.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հիշեցնենք, այնտեղ է հիմա բուժվում երկու շաբաթ առաջ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Կրեմլի քննադատը, ում կողմնակիցներն ու հարազատները պնդում են, թե Ռուսաստանի իշխանություններն են փոձել թունավորել նրան: Գործի թափանցիկ և արդար հետաքննություն է ակնկալում նաև ԵՄ-ն: Խոսնակ Փիթեր Ստանոյի խոսքով՝ Ռուսաստանում նման դեպքեր էլի են եղել, և Ռուսաստանի արդար հետաքննությունից հետո միայն ԵՄ-ն հստակ դիրքորոշում կհայտնի կատարվածի վերաբերյալ: Միությունում քննարկվում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պաշտոնական Մոսկվան իր հերթին մերժում է իրեն ուղղված կասկածները՝ հայտարարելով, թե Արևմուտքը չպետք է շտապի դատել իրենց Նավալնիի թունավորման հարցում, և որ հիմքեր չկան մեղադրելու իրենց այդ հանցագործության մեջ: Հիշեցնենք, երեկ գերմանական կողմը հայտարարել էր, որ Նավալնիի արյան հետազոտություններից պարզվել է, որ նրան թունավորել են խորհրդային տարիներին ստեղծված «Նովիչոկ» դասի քիմիական նյութով, որի կիրառումը երկրում արգելված է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր