211652_close_icon
views-count1703 դիտում article-date 21:06 03-09-2020

Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում

Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները ավելին մեղմ, քան սոլյանկա անվանել չեմ կարող: Դատեք ինքներդ: Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ “Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ”: Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ “Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է”: Էլ չեմ ասում երկուսի կողմից արված հայտարարույւոնները բանակցությունների հետ կապված: Մեկն ասում է. եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է 1997-ից հետո բանակցություններ չեն եղել: Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց: Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով: Որոշել եք մեզ բոլորիս խելագառությա՞ն հասցնել: Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել: Ի՞նչ գնով: Արցախի՞: Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խահարարները դարձել: Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք...

Опубликовано Armen Ashotyan Четверг, 3 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր