211652_close_icon
views-count7187 դիտում article-date 08:31 18-07-2015

Հասկացանք, չեք ուզում, որ Գալուստ Սահակյանը շարունակի մնալ ԱԺ նախագահ՝ էդպես էլ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկնում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը հիշեցնում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հայտարարությունը, թե հնարավոր է, որ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն ու հավելում. «Լավ, հասկացանք, չեք ուզում, որ Գալուստ Սահակյանը շարունակի մնալ ԱԺ նախագահ՝ էդպես էլ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկնում: Իսկ Շմայսի դեպքում դա ընդհանրապես ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, այլեւ հակասում է խոշտանգումներն արգելելու վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիային: Ո՞վ է ձեզ իրավունք տվել գիտափորձեր անցկացնել ազգի ընտրյալների վրա: Եվ ընդհանրապես՝ հայոց լեզվի իմացության ստուգումը կարելի է գնահատել որպես ներքաղաքական կայունությունը խարխլելու չարանենգ փորձ: Եթե պատգամավոր ընտրվելու իրավունք ստանան միայն հայոց լեզվին տիրապետողները, ՀՀԿ-ն ԱԺ-ում երբեք մեծամասնություն չի ունենա՝ անկախ ընտրությունների ժամանակ ստացած տոկոսներից: Հետեւաբար՝ այդ նորմը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը: Հուսով ենք՝ գեներալ Մանվելը կգտնի այդ նորմի հեղինակին եւ ոսկեղենիկ հայերենով կբացատրի, թե ինչու չի կարելի դիմել նման արկածախնդրության»:

Նմանատիպ նյութեր