1728 դիտում
11:52 03-09-2020
2020-ի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը բարելավել է դիրքերը 19 կետով. Տիգրան Ավինյան
2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով դիրքերը 19 կետով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանը ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը հայտնեց նաև, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության ու մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը: Նա նշեց, որ հանրագրի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական ու այլ ոլորտներին վերաբերող առաջարկություններ, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման մասին հաղորդումներ: «Այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ է հետևելու ու ականջալուր է լինելու»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2498 դիտում
16:52 24-11-2018
Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է դիրքերը. Արտակ Շաբոյան
1112 դիտում
18:52 31-10-2018
Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը Doing Business-ում
1630 դիտում
22:22 03-12-2018
Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք