211652_close_icon
views-count123278 դիտում article-date 10:24 03-09-2020

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում․ գյուղացիներն ի նշան բողոքի փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի Խոր Վիրապի խաչմերուկը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի՝ կապված խաղողի մթերման հետ, փակել են Երևան-Երասխավան ավոտճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը երկկողմանի փակված է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիում Կառավարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Մանրամաները՝ քիչ ուշ։ [b] 10։40- Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Վերջիններս գյուղացիների հետ եկան համաձայնության՝ այսօր, ժամը 15։00-ին հանդիպել մարզպետարանում, որտեղ կլիենեն նաև գործարանների տնօրենները, և այնտեղ հարցը կքննարկեն։ Գյուղացիներն էլ ասում էին, որ իրենք միայն հավատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ու, քանի որ մարզպետն էլ վարչապետի լիազոր ներկայացուցիչն է, ճանապարհը բացեցին։ Ակցիային մասնակցում էին Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Նոր կյանք, Ոսկեթափ, Արալեզ և մի քանի այլ գյուղերի բնակիչներ։ Ճանապարհն այս պահին բացվեց։ Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում։[/b] Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր