211652_close_icon
views-count2002 դիտում article-date 20:00 02-09-2020

ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/31/1163475/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր էին ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել ՃՈ ծառայողների հասցեին։ Այնուհետև դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հասցեից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 2 քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, պարզվել էր, որ նրանք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Է․ և Գ․ Մալաքյանները ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր