2015 դիտում
11:35 02-09-2020
«ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով մանկական նկարչական մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր, մրցանակներ, խրախուսական նվերներ
Հուլիսի 8-ից օգոստոսի 7- ը ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 համայնքները կազմակերպել են «ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով մանկական նկարչական մրցույթ, որն ուղղված էր բարձրացնելու երեխաների հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և, մասնավորապես արոտների պահպանության նկատմամբ: Փորձ արվեց երեխաների վառ երևակայության և պատկերացման միջոցով վերհանել այս ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները: Նկարչական մրցույթը իրականացվել էր «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավի շրջանակներում: Իրազեկման արշավի անցկացմանն աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից, «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը:
Մրցույթին մասնակցեցին Վայոց ձորի մարզի՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս, Վայք, Զառիթափ, Ջերմուկ և Սյունիքի մարզի՝ Գորայք, Սիսիան, Գորիս, Տաթև, Կապան համայնքների 7-14 տարեկան, թվով 195 երեխա և ներկայացրել էին ավելի քան 240 նկար: Մրցույթի մասնակիցների նկարներն անցան մասնագիտական ընտրության փուլ, որի համար յուրաքանչյուր համայնքում նախօրոք ձևավորվել էր կրթական և հասարակական կառույցների, ինչպես նաև համայնքապետարանի ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրի: Ավելի քան 100 երեխա ստացավ մրցանակ:
Օգոստոսի 24-ից 28-ը համայնքապետարանները կազմակերպել էին մրցանակների հանձնման հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում մասնակից երեխաներից 26-ը (14 աղջիկ և 8 տղա) ստացան պատվոգրեր և տարբեր մրցանակներ՝ խելացի ժամացույցներ, ուսապարկեր, զարգացնող խաղեր, իսկ ևս 82 երեխա ստացավ խրախուսական նվեր՝ նկարչական պարագաների հավաքածու:
Ընտրված նկարները կցուցադրվեն համայնքապետարաններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
6434 դիտում
19:58 08-07-2020
ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 7-14 տարեկան երեխաների համար նկարչական մրցույթ կանցկացվի «Իմ արոտը» խորագրով
1723 դիտում
14:18 05-08-2019
«Սևան ստարտափ սամիթ 2019»-ի հաղթողները մրցանակներ ստացան
Այս բաժնից
643 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
901 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1126 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ