1337 դիտում
18:46 01-09-2020
ՀՀ Պաշտպանության նախարարն Իտալիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը և պահպանվող լարվածության պատճառները
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առչնվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Վերահաստատվել են համավարակով պայմանավորված հետաձգված միջոցառումների իրականացման նոր ժամկետները, համագործակցության առկա ուղղությունները, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՖԻԼ-ի և «Քեյֆորի» կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների ծառայությանը և հերթափոխի կազմակերպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը և պահպանվող լարվածության պատճառները։
Նմանատիպ նյութեր
937 դիտում
10:30 06-09-2023
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Այս բաժնից
886 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21043 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1159 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու