211652_close_icon
views-count1646 դիտում article-date 13:59 01-09-2020

Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին

Բելառուսում իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները դեմ են էթիկայի նորմերին, դրանք ցույց են տալիս դիվանագիտական հմտությունների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է [url=https://ria.ru/20200901/belorussiya-1576563901.html?fbclid=IwAR33PLx-iI8Ha45cuV5p30VI1-WHnZUtggGjhtpijOfR2owrwzC7p9jkweg]ria.ru[/url]-ն։ «Տեսեք, թե Բելառուսում իրավիճակի մասին ինչ հայտարարություններ են անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան առաջնորդները, որոնք հայտնվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Բարոյախոսություններ են հնչում այնպիսի տոնով, որ նույնիսկ կասկածներ չեն առաջացնում առ այն, որ դրանք բոլորի կողմից պետք է ընկալվեն որպես գործողության ուղեցույց»,- ասել է ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ելույթում։ Լավրովի խոսքով՝ դա վկայում է տարրական դիվանագիտական հմտությունների բացակայության մասին։ «Դա արդեն ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին», - նշել է Լավրովը։ Ռուսաստանը կարծում է, որ Բելառուսում ներկա իրավիճակը հաղթահարելու համար այլ երկրների միջնորդությունը հարկավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ցանկանում ենք, որ Բելառուսին հնարավորություն տրվի իր խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության։ Մենք տեսնում ենք արևմտյան շատ պետությունների՝ ինչպես հարևան Ուկրաինայի, այնպես էլ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների՝ ԱՄՆ-ի և Կանադայի՝ Բելառուսի Հանրապետությունում ներկայիս իրադրությունը հաղթահարելու համար որոշակի մոտեցումներ պարտադրելու հարցում գայթակղությունը»,- ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր