211652_close_icon
views-count17523 դիտում article-date 23:51 29-08-2020

Հերթական անգամ Գորիսի քաղաքապետին մեղադրում են քաղաքացու ծեծի ենթարկելու մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Գորիս քաղաքի բնակչուհի, 61-ամյա Կարինե Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել իր որդուն՝ 32-ամյա Արթուր Գյուրջյանին, ում պատճառվել է մարմնական վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետի կողմից ծեծի պատճառը եղել է Գորիս քաղաքի Մարքսի փողոցում ավտոմեքենան վարելու շուրջ ծագած վիճաբանությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, որտեղից էլ հետաքննություն և նյութեր նախապատրաստելու համար այն փոխանցվել է ոստիկանության Գորիսի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր