211652_close_icon
views-count2097 դիտում article-date 14:46 29-08-2020

Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ: [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/29/1163347/]Հիշեցնենք[/url], որ Արցախում է գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նմանատիպ նյութեր