ԵՊՀ-ում քիչ անց ընտրելու են հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին. ռեկտորի ԺՊ-ն արգելել է առցանց հեռարձակումը. Գևորգ Էմին-Տերյան
Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
«Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին, սակայն ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար»,-գրել է նա։