slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան
211652_close_icon

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան

views-count2343 դիտում article-date 11:59 27-08-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դարձյալ խնդրում է պահպանել կորոնավիրուսի հակահամավարակային կանոնները, քանի որ Covid-19-ի դրական դեպքերի նվազման միտումը, կարծես, նորից սկսում է շարունակվել: «[url=https://armenpress.am/arm/news/1026005.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 27-ի կառավարության նիստում: «Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք 200-ից նվազ ամենօրյա դեպք, երեկվա ցուցանիշը 203 է, սակայն հետազոտությունների նաև շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938: Մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամավարակային կանոնների պահպնման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված, և էլի ուզում եմ խնդրել, որպեսզի մենք առավելագույնս նախանձախնդիր լինենք հակահամավարակային կանոնների պահպանման գործում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ կանոնների որոշակի թուլացումից հետո դրանք պահպանելը հիմա ավելի հեշտ է, քան նախկինում: Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսից 864 մահ է արձանագրվել, ևս 265 մահ է եղել կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, և կառավարության ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին: Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 270 դեպք, որոնցից 36 988-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 153 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1 938 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 200 507 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 864 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 265 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ նյութեր