1055 դիտում
12:31 26-11-2020
Արցախցիներին ուղղված ծրագրերի միտումը լինելու է այն, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են արցախցիների աջակցությանը:
Նախարարը նշեց, որ 2 ծրագիր է իրականացվում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու, և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում:
Նա տեղեկացրեց, որ երկրորդ ծրագրով՝ այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, դրանց բնակիչները կստանան 300 հազար դրամի չափով օժանդակություն: Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող են միջոցառման շահառու լինել: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում բնակավայրից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ, որ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ կիրականացնենք հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի»,- ասաց նա և հայտնեց, որ առաջիկայում աջակցության ծրագրերը կշարունակվեն:
«Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու բովանդակությունը այդ ծրագրերի»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
11:59 27-08-2020
Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը