32279 դիտում
15:38 26-08-2020
Հերթական բարդին կոտրվեց բարբարոսաբար Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հերթական բարդին կոտրվեց բարբարոսաբար: Երևանը, Աղբյուր Սերոբի բնակիչները զրկվում են տարիների պատմութուն ունեցող ծառերից:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162922/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը[/url] օգոստոսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շուրջ 20 օրից ավելի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 7 շենքի և հարակաից շենքերի ու սեփական տների բնակիչները փորձում են պայքարել, ըստ իրենց հայտարարության՝ բնակիչների կարծիքը հաշվի չառած և բազմաբնակարանային-բազմահարկ շենք կառուցելը դադարեցնելու համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր բնակիչները հավաքվել են Աղբյուր Սերոբի փողոցում և պահանջում են որպեսզի կառուցապատողները դադարեցնեն աշխատանքները։
Շինարարության վայր են ժամանել նաև Ոստիկանության մեծ թվով ծառայողներ։
Բնակիչներն ասում էին․ «Երբ Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը, մենք միացանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, քանի որ հոգնել էինք նախորդ իշխանությունների կողմից իրականացված մի շարք անարդարություններից ու անօրինականություններից։ Հավատով էինք նրանց հետ ճանապարհ փակում, նստացույց ու քայլերթ անում, բայց ի՞նչ իմանայինք, որ ներկայիս քաղաքապետը, ով ամեն ինչին նայում է սերիալային աչքերով, կարհամարհի մի ամբողջ թաղամասի բնակիչների պահանջը։ Իսկ մենք շատ բան չենք պահանջում։ Ցանկանում ենք՝ սովետական տարիներից հայտնի Ժամացույցի մանկապարտեզը, որը հիմա մրջնի աշխատասիրությամբ քանդում են, ու տեղը կառուցելու են սկզբից 16 հետո 14 հետո 10 հարկանի շենք, չկառուցեն, այլ այդ հատվածը կարող են վերածել գեղեցիկ այգու իր խաղահրապարակով։
Վարչապետն ասում էր, թե 2050 թվականին Հայաստանում տնկվելու է 5 միլին ծառ, իսկ էս տնաքանդները, մենք տեսանք՝ շինտեխնիկան բերին-մտցրեցին տարածք, 2 օրում էլ 50-60 տարվա մի քանի ծառեր տապալեցին։
Շինարարության տարածքում պլակատ են կպցրել, որի վրա գրված է «ավելի բարեկարգ Երևան»։ Ճիշտ կլինի՝ մեծն քաղաքապետ Հայկ Մարությանը պլակատի վրա գրեր՝ «ավելի անապատացված Երևան»։ Հարց ենք ուղղում պատկան մարմիններին՝ Աստված չանի՝ եթե հանկարծ նշված վայրում արտակարգ դեպք լինի, հրշեջ խմբերը ո՞նց են մտնելու- կատարեն իրենց աշխատանքները, ո՞նց են բնակչներին տարհանելու։ էդքան բան, տեսնես, հաշվի առե՞լ են, թե՞ ոչ։ Անզեն աչքով էլ երևում է, որ հաստատ հնարավոր չի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19247 դիտում
13:49 12-08-2018
Ռուսաստանը բարբարոսաբար է վարվում մեզ հետ, ԵՏՄ շրջանակում, կարծես՝ նրա վասալներն ենք. Լուկաշենկո
Այս բաժնից
943 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1000 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
688 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը