ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը կորցրել է գիտակցությունն ու ավելի ուշ մահացել հոսպիտալում․ ՊՆ
                        Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում,  ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը  (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական  հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

