1352 դիտում
12:24 21-08-2020
Ռուստամ Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները:
Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այդ բարեփոխումների ետևում նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։
«Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումը, և վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։ Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների»,- գրել է Բադասյանը:
Նախարարը նշել է, որ դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել են դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ վեթինգի ինստիտուտը՝ հավելելով, որ այս մեխանիզմի պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։
«Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա: Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բարեփոխումներին՝ նա նշել է, որ բոլոր 12 ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, իսկ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։
Բադասյանը նաև հավելել է, որ ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, և արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից՝ կիսաբաց ռեժիմի։
Նմանատիպ նյութեր
2046 դիտում
15:39 02-03-2020
Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
Այս բաժնից
769 դիտում
22:05 14-12-2024
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
853 դիտում
21:47 14-12-2024
Հայաստանի ազգային քարտուղարին են փոխանցվել TRACECA-ի 2025 թվականի 100 թույլտվությունները
1186 դիտում
21:29 14-12-2024
ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին