1523 դիտում
09:37 21-08-2020
Երվանդ Խունդկարյանի պաշտոնը բաժին կհասնի գլխավոր հարկադիր կատարողին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում տեղեկություններ են տարածվել, թե առաջիկայում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ դառնալու պարագայում, վերջինիս պաշտոնը բաժին կհասնի գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին, որը, հիշեցնենք, իր պաշտոնին նշանակվեց «Դատական ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ անելու և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ, քանի որ վերջինիս ընկերն է:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում տարածված լուրերից տեղեկացավ, որ չի բացառվում առաջիկայում փոփոխություններ արվեն նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար սահմանված չափորոշիչներում ևս, հերթական անգամ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կհաջողվի իր ցանկալի թեկնածուին կարգել այս անգամ էլ ՍԴ նախագահ: Ամեն դեպքում, այս սցենարն այժմ ամենաքննարկվողներից է:
Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո դատական համակարգի որևէ ներկայացուցչի հետ չի շփվել, ինչը դատական համակարգում պայմանավորում են ներքին անհանգստությամբ:
Բանն այն է, որ նա ի սկզբանե համաձայնվել էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով և հիմա անհանգիստ է՝ կհաջողվի՞ պլանները մինչև վերջ առաջ տանել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4966 դիտում
18:40 30-04-2016
Վարչապետը Հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
1273 դիտում
17:13 16-12-2024
ԱԺ-ում Նարեկ Զեյնալյանի պաշտոնը բաժին կհասնի Արսեն Թորոսյանին. ԱԺ նախագահի հայտարարությունը
Այս բաժնից
1711 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1492 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»