211652_close_icon
views-count2319 դիտում article-date 22:02 20-08-2020

Որ ասում եմ՝ խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է և համր միաժամանակ՝ նեղանում եք

Այսօր Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով։ Ձեզ հիմա կթվա, թե Արարատ Միրզոյանը թեմայի շրջանակներում խոսել է վերջերս կրկին սաստկացած թուրք-ադրբեջանական սպառնալիքների, հայատյացության, Տավուշի շրջանում Ադրբեջանի ագրեսիայի, Մեծամորի ԱԷԿ-ի հանդեպ ադրբեջանական ահաբեկչական սպառնալիքների մասին։ Շտապեմ «ուրախացնել» ձեզ։ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ։ ՈՉ ՄԻ: Հայաստանի ԱԺ նախագահի ելույթը որեւէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ։ Նա ոչ մի կերպ չարտահայտեց այս լարված ամռան ընթացքում Հայաստանին եւ Արցախին ուղղված սպառնալիքները՝ թեպետ միջոցառման թեման թույլ էր տալիս լիարժեք ներկայացնել խնդիրները։ Որ ասում եմ, խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է եւ համր միաժամանակ, նեղանում եք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր