211652_close_icon
views-count1636 դիտում article-date 11:33 08-08-2020

ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Այս մասին հայտնեցին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից: Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը, նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։ Մշտապես վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։ Մարդատար գնացքներ այս շրջանում չեն գործում։

Նմանատիպ նյութեր