211652_close_icon
views-count1679 դիտում article-date 15:59 19-08-2020

Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազել է

Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում ՝ 6,35%։ 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 8,73%-ը, Վրաստանում ՝ օգտատերերի 13,87%-ը, իսկ Ադրբեջանում ՝ 8,39%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ աշխարհում ամենից շատ ֆիշերներն ապրիլ–հունիսին գրոհել են Վենեսուելայում գտնվող օգտատերերի վրա ՝ 17,56%, այն դեպքում, որ անցյալ տարվա «առաջատար» Հունաստանում այդ ցուցանիշը կազմել է 26,20%: 2020 թվականի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը կանխել է օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 106 337 531 փորձ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է գրեթե 130 մլն: Այս տարվա ապրիլ-հունիսին ֆիշերները հատկապես ակտիվորեն օգտագործել են COVID-19 համավարակի թեման։ Օրինակ՝ նամակների և ծանրոցների առաքման համար պատասխանատու կազմակերպությունները շտապել են ստացողներին տեղեկացնել հնարավոր ուշացումների և սխալների մասին։ Հենց նման նամակներ են սկսել կեղծել խարդախները. զոհին առաջարկվել է բացել ներդրվածքը, որպեսզի պարզի պահեստի հասցեն, որտեղից կարելի է վերցնել մինչև նշանակման վայր չհասած առաքանին։ Բանկային ֆիշինգային գրոհները հաճախ իրականացվել են նամակների միջոցով, որոնցում վարկային կազմակերպությունների հաճախորդներին առաջարկվել են տարբեր արտոնություններ և բոնուսներ։ Ակտիվորեն շահագործվել է նաև համավարակի հետ կապված փոխհատուցման և օգնության թեման։ Ինչպես նշում են փորձագետները, կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։ Հետևաբար, օգատետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիշինգային կայքեր այցելությունները կանխում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Նմանատիպ նյութեր