7036 դիտում
17:10 26-04-2016
Մեծանում է միջազգային կառույցների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ
<<Շտրաբագ Սէ>> ավստրիական կոնցեռնը եվրոպական առաջատար շինարարական ընկերություններից է, որը դուստր ընկերություններ ունի մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում:
Ռուսաստանյան ընկերությունը մուտք ունի ԱՊՀ շատ երկրներ, սակայն Հայաստանում ներկայացված չէ: Հայաստանյան շուկա մուտք ունենալու, ինչպես նաև իր ծառայությունները մատուցելու համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև իր ծրագրերն ու մտադրությունները:
Մեծ է ընկերության փորձառությունը նաև ջրային համակարգերի կառուցման, հատկապես ջրամբարաշինության ոլորտում:
Այդ հարցերի քննարկմանն էր նվիրված ընկերության պատվիրակության աշխատանքային հանդիպումը ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ, ս/թ ապրիլի 25-ին, ՋՏՊԿ-ում:
Սա կողմերի երկրորդ աշխատանքային հանդիպումն էր, այդ իսկ պատճառով այն առավել շատ նախաձեռնողական, քան թե ճանաչողական բնույթ ուներ:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նմանատիպ շինարարությունների հետ կապված հայաստանյան և դոնոր կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջներին, մրցույթի կազմակերպման մեխանիզմներին և նախապայմաններին:
Ընկերության ներկայացուցիչները հայտնեցին ոչ միայն ծրագրերի իրականացման մասնակցության վերաբերյալ իրենց ցանկությունները, այլ նաև պատրաստակամություն՝ հայաստանյան գործընկերների հետ իրենց փորձը կիսելու, մասնագիտական ներդրում կատարելու աջակցության ուղղությամբ:
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին նաև, որ ծրագրերի ավարտից հետո ընկերության ամբողջ տեխնիկական բազան մնում է երկրին և կարող է օգտագործվել երկրի կարիքների համար:
[b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն
[/b]
Նմանատիպ նյութեր
3330 դիտում
09:25 20-02-2020
ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է․ ԱՀՀ․ «Ամերիկայի ձայն»
3365 դիտում
11:26 20-02-2020
ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար
1709 դիտում
15:59 19-08-2020
Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազել է
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ