2537 դիտում
09:57 19-08-2020
Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ Վարագ Սիսեռյանի ձեռքում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ և Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:
Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին նշանակել տալ Ավետիք էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ` պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը և Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա»,-հայտարարեց Սիսեռյանը»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1888 դիտում
10:02 02-02-2019
Վարագ Սիսեռյանը պարզում է «Նաիրիտի» տարածք չինացիների մուտքի հիմքերը. «168 Ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը