211652_close_icon
views-count35287 դիտում article-date 14:12 18-08-2020

Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչների օպերատիվ արձագանքման արդյունքում դիտահորից հանվեց «տնկված ծառը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, քաղաքացիները, Էրեբունի փողոցում նկատելով ծառայություն կատարող ճանապարհային ոստիկաններին, մոտեցել են նրանց և հայտնել, որ իրենց փողոցում արդեն մի քանի օր է, բաց դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել իրենց համար, ու իրենք, անվտանգությունց ելնելով, ծառ են դրել դիտահորի մեջ, որպեսզի վարորդները նկատեն և վթարի չենթարկվեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների խնդրանքով ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Մարտիրոսյանն ու Արման Ստեփանյանը մոտեցել են նշված վայր, որից հետո Ա. Մարտիրոսյանը իրավիճակի մասին զեկուցել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանին, ով էլ, իր հերթին, տեղեկությունը փոխանցել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Նշված ընկերությունից կարճ ժամանակում ժամանեցին և դիտահորի վրա տեղադրեցին նոր կափարիչ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր