2550 դիտում
13:17 12-08-2020
Շանս ունենք աշնանը լինել համավարակի հաղթահարման վիճակում. վարչապետ
Դիմակների պատշաճ կրման դեպքում կարող ենք արձանագրել, որ կորոնավիուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես լինել բոլորովին ուրիշ՝ հաղթահարման վիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն։ Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, կարող ենք արձանագրել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Եթե ոչ, կրկին վերադառնալու ենք հուլիսի վիճակին», - «[url=https://armenpress.am/arm/news/1024753.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ հուլիսին եղած իրավիճակին վերադառնալու դեպքում՝ առողջապահական համակարգը պատրաստ է։
Նա նշեց, որ համակարգն անցած ամիսներին համալրվել է նոր հզորություններով, որոնք, անկախ կորոնավիրուսից, կօգնեն համակարգին առավել պատրաստ լինել առողջապահական տարբեր խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ աշխարհի տարբեր երկրներ վերադառնում են դիմակի կրման պարտադիր պահանջին, քանի որ որոշ թուլացումներից հետո կրկին համաճարակի զարգացման վտանգը մեծացել է:
Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր