3617 դիտում
21:46 07-06-2020
Սուրեն Սահակյան. Կորոնավիրուսի հաղթահարման ռազմավարության արդյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ վարչապետն իր ֆեյսբուքյան էջի «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը» վերնագրված եթերում վերջապես խոսեց համավարակի ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ռազմավարության մասին։ Դա ենթադրում էր իմունիզացված պատնեշի ստեղծման ռազմավարություն։ Եթերի ընթացքում նա պնդում էր, որ 2 ամիս առաջ հնարավոր չէր այս ռազմավարությունն ընդունել, որովհետև պետք է ուսումնասիրվեր հիվանդությունը։
Իհարկե, կարելի էր, 2 ամիս առաջ էլ դրա մասին էին խոսում բոլոր փաստարկները, հանրային դաշտում շատ ա խոսվել դրա մասին ու դա, թերևս միակ ողջամիտ ռազմավարությունն ա մինչև հիմա։ Կա, իհարկե, նաև հանգամանքը, որ դրա մասին խոսացողները պատասխանատվության նույն բեռը չունեին, ինչ կառավարությունը։ Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք։ Մնում ա դա տարերայնորեն չլինի, այլ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ու մեկ էլ, սովորության համաձայն կանգ չառնեն ու հետ գնան տոտալ սահմանափակումների։
Վերջին տարբերակում էս վիճակը ուղղակի կհետաձգվի, իսկ սահմանափակումները հանելուց հետո կկրկնվի։ Ռազմավարության ադյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք՝ առանց աշնանային նոր ալիքից վախի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
13:17 12-08-2020
Շանս ունենք աշնանը լինել համավարակի հաղթահարման վիճակում. վարչապետ
12153 դիտում
09:01 27-03-2020
Վրաստանում կորոնավիրուսի պիկը կլինի 2 շաբաթ անց, կնահանջի 4 շաբաթ անց. «Ժամանակ»
4721 դիտում
17:53 16-07-2020
Մեզ հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը. Գախարիա
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»