SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննէեանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Հաննէեանի հարազատներն ասում էին. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում, այն էլ՝ Երևանում, ավտոմեքենան կայանելու համար երեխայի ներկայությամբ դաժան ծեծի կենթարկվեր Սարգիսը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր է, համոզում էին Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի, ասելով, թե՝ հիվանդանոցային ծախսերը կհոգանք, սակայն այդ հարցում էլ ստոր դուրս եկան:
Հիմա նա գտնվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կատարվածի մասին էլ այսօր արդեն պատրաստվում ենք դիմել Արաբկիրի ոստիկանություն, հավատալով, որ ոստիկանությունը կհայտնաբերի դրանց և օրենքի ողջ խստությամբ արժանի պատիժ կստանան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.08.10 20:30



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники