211652_close_icon
views-count6100 դիտում article-date 11:01 09-08-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 225, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 410-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 791 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1019-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 520, փաստացի բուժվողներինը՝ 6871 (մեկ օրում նվազել է 94ով): Մեկ օրում արվել է 1576 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176014թեստ: Թարմացվել է 09.08.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 40410 Առողջացածներ - 32520 Փաստացի բուժվողներ -6871 Ընդհանուր թեստեր - 176014 Մահվան ելքեր - 791 Մահվան ելքեր այլ պատճառով –228

Նմանատիպ նյութեր