3188 դիտում
16:39 04-03-2020
ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է նոր տարածքում
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում:
ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։
Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
11:33 08-08-2020
ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը
4459 դիտում
21:19 09-01-2022
ԱԱՏՄ ղեկավարը ստուգման նպատակով այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք