3376 դիտում
22:57 06-08-2020
Եվրոպայի Լիգա. «Ռոման» պարտվեց և դուրս մնաց մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սևիլյան» 2:0 հաշվով հաղթեց իտալական «Ռոմայի»:
Խուլեն Լոպատեգիի թիմը բավական վստահ հանդիպում անցկացրեց և բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Առաջին խաղակեսում իսպանացիները Ռեգիլոնի և Էն-Նեսիրիի դիպուկ հարվածներից հետո հաշվի մեջ առաջ անցան՝ 2:0:
Երկրորդ խաղակեսում «Սևիլյան» հանգիստ վերահսկում էր խաղը և «Ռոմային» խաղը փրկելու որևէ շանս չտվեց և հաղթելով՝ դուրս եկավ հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարի կանոնակարգում փոփոխություն էր մտցվել և հաջորդ փուլի դուրս գալու համար անցկացվում էր մեկ հանդիպում:
Քառորդ եզրափակիչ փուլում «Սևիլյան» հանդիպելու է «Վուլվերհեմթփոն»-«Օլիմպիակոս» մրցավեճի հաղթողի հետ:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3457 դիտում
21:05 19-07-2016
Չեմպիոնների Լիգա. «Ալաշկերտը» չպարտվեց, բայց դուրս մնաց մրցաշարից. տեսանյութ
2435 դիտում
17:11 16-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս մնաց մրցաշարից
3978 դիտում
23:03 16-07-2015
Եվրոպայի Լիգա. «Շիրակը» մնաց ութ հոգով և պարտվեց 0:2 հաշվով. տեսանյութ
Այս բաժնից
2392 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2590 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2623 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ