211652_close_icon
views-count1918 դիտում article-date 20:04 06-08-2020

Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/08/06/amulsar/3363881]Tert.am[/url]-ը գրում է. 19։30 Ամուլսարի 2-րդ պահակակետում պահնորդական խումբն է, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներ, ովքեր Ջերմուկի ավտոերթով մոտեցան պահակակետին: Լրագրողների հետ զրույցում բնապահպան Շիրակ Բունիաթյանն ասաց, որ իրենց պահանջը կրկին օրակարգում է՝ պահապանների վագոն-տնակը վերադարձնել նախկին տեղը, որը տեղափոխել են «Լիդիան-Արմենիա» ընկերության պահնորդները: Նշենք, որ հենց դրանից հետո՝ երեք օր առաջ սկսվեցին բողոքի ակցիաներ: Հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու, իրենք ակցիանե՞ր են անելու, Կառավարությունը ոչինչ չի՞ անելու և ո՞րն է իրենց հաջորդ քայլը, Բունիաթյանն ասաց՝ վերջը լավ է լինելու և վստահություն հայտնեց, որ կառավարությունն ի վերջո արձագանքելու է, իսկ իրենց գործողությունները շարունակվելու են: Ամուլսարում արդեն երրրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուսր էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթի է դարձել: Ցուցարարները նշում էին , որ վագոն-տնակը պետք է վերադարձվի իր նախկին տեղը, սակայն դա երկու օր է նրանց չհաջողվեց: Նախօերին տասը անձ է բերման ենթարկվել ու ազատ արձակվել, երեկ՝ յոթ ցուցարար, եղել են նաև բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/06/amulsar/3363881]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր