211652_close_icon

Ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան. մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Tert.am

views-count1694 դիտում article-date 11:50 19-08-2019
Կասկադի հարակից տարածքում մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, հայտնում ՝է [url=https://www.tert.am/am/news/2019/08/19/action/3074229]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: Օրերս էլ Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառի հրապարակում էին հավաքվել քաղաքի բնակիչները և սպասում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վարչապետից ցանկանում էին ստանալ իրենց հարցերի պատասխանները: Վարչապետը ջերմուկցիներին օգոստոսի 19-ին հրավիրել էր Երևան՝ հանդիպման: «Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/19/action/3074229]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր