3783 դիտում
15:59 06-08-2020
Ուկրաինայի հայաշատ Օդեսա քաղաքում ավարտվեցին հայապահպանությանն ուղղված վերապատրաստաման դասընթացները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օդեսայի հայ համայնքի նախաձեռնությամբ և «Հայուհիների համայկական միություն» ՀԿ համագործակցությամբ կյանքի կոչվեց ազգապահպանության ուղղված կարևորագույն մի ծրագիր, որում մեկտեղված ջանքերը և տեսլականը՝ ուղղված կրթական ծրագրերի բարելավմանը, մշակութային ծրագրերի ներմուծմանը, նոր կրթական մեթոդների ներկայացմանը, ունեցավ իր դրական արդյունքը:
Հաշվի առնելով կրթական ծրագրերում հաստատված նորամուծությունը՝ ըստ որի սովորողները հնարավորություն կունենան հայոց լեզվին, հայ գրականությանը և պատմությանը զուգահեռ գիտելիքներ ստանալ հայ ազգային մշակույթից (ազգային տոներ, ծեսեր, երգ ու պար, ազգային խոհանոց և այլն) Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների և կրթության կազմակերպիչների համար իրականացվեցին վերապատրաստումներ՝ ընդգրկելով կրթության և մշակույթի ոլորտները։ Հայ մշակույթի ոլորտը ներկայացրեց «Հայուհիների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Շողակաթ Մելքոնյանը, իսկ կրթության կազմակերպման և լեզվի ոլորտին վերաբերող դասերը վարեց ՀՀԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ Մերի Սարգսյանը:
Շ.Մելքոնյանը դասընթացների շրջանակներում անդրադարձ կատարեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են ազգային մշակույթի արդի մարտահրավերներն ու առաջնահերթությունները, ազգային տոներին և ծեսերին նվիրված միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները, ազգային երգ ու պարի դասավանդման կարևորությունը, մշակութային երկոսության և միջմշակութային հաղորդակցության արժևորումը, առցանց ռեսուրսեներից օգտվելու հմտություններին ծանոթացումը, ոլորտի նորություններին, տպագիր և էլեկտրոնային ձեռնարկներին հետևելը, որոնք առավել կարևոր են Սփյուռքում կրթությունը արդյունավետ կազմակերպելու համար։
Հայ ազգային մշակույթին նվիրված դասընթացները, Շ. Մելքոնյանի հավաստմամբ, խիստ արդիական են, իսկ կազմակերպիչների կողմից դրանց կարևորությունը մատնանշելը և այդ ուղղությամբ գործունեություն ծավալելը՝ ժամանակին արված քայլ: Հայապահպան հայուհի-ուսուցիչների հետ քննարկումները, անմիջական զրույցները փոխլրացնող և արդյունավետ էին, քանի որ առկա հարցադրումները նոր տեսնանկյունից և դիտանկյունից ուսումնասիրելու հնարավորություն էին ընձեռում՝ առաջ բերելով նոր արդյունավետ լուծումներ:
Դասընթացներին հեռավար մասնակցեցին ուսուցիչներ և մասնագետ Հայաստանից՝ ֆոլկլորիստ, երաժշտագետ Մարգարիտ Սարգսյանը, ում շնորհիվ վերապատրաստվողները ծանոթացան հայ ազգային երգերի նախապատմությանը, ուսուցման առանձնահատկություններին: Առցանց հանդիպումն անցավ արդյունավետ՝ տրամադրված նյութերի ու մասնակիցների ակտիվ ներգրավվածության շնորհիվ:
Դասընթացներն ուղեկցվեցին էքսկուրսիաներով և ճանաչողական այցերով Ուկրաինայի՝ հայկական հետքերով հարուստ վայրերում, որոնք լրացուցիչ հաստատեցին երկու երկրների դարավոր պատմությունը։
Օդեսայի հայհամայնքի նախագահ Տիգրան Հարությունյանը իր գոհունակությունն արտահայտեց և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ վերապատրաստման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կտա իր պտուղները և կլինի շարունակական:
Շ.Մելքոնյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես Ուկրաինայի հայ կանաց Կոմիտեի նախագահ Աննա Գևորգյանին ցուցաբերած կարևոր նախաձեռնողականության համար, ինչպես նաև նվիրյալ հայրենակիցների հետ բարեկամանական ամուր կապեր հաստատելու համար՝ ի բարօրություն սփյուռքում նոր սերունդների հայեցի կրթման և հետագա արդյունավետ համագործակցության և փոխօգնության:
Երկու շաբաթ տևած դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ հայ ազգային մշակույթի դերն ու նշանակությունը Սփյուռում թեմայով դասընթացների շարքին մասնակցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
826 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
625 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ